Ալբեր Քամյուն ֆրանսիացի գրող և փիլիսոփա է, ինչպես նաև էքսիզտենցիալիզմի ներկայացուցիչ։ Իր կենդանության օրոք նա ստացել էր «Արևմուտքի խիղճ» մականունը։ 1957 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի։
- Սերն արդար չէ, բայց միայն արդարությունը բավական չէ։
- Սերը երբեք այնքան ուժեղ չի լինում, որպեսզի իրեն արտահայտի։
- Աշխարհն առանց սիրո մահացած է, բայց միշտ գալիս է մի ժամ, երբ բոլոր բանտերը քանդվում են, և մարդը գտնում է իր կեսին՝ ձեռք բերելով սիրող սրտի ջերմությունը և օժանդակությունը։
- Աշխարհը հիսաքանչ է, և նրանից դուրս փրկություն չկա։
- Մենք պատրաստ ենք հանցագործներ դառնալ, միայն թե աշխարհը սկսեն ղեկավարել անմեղները։
- Մենք Աստծուն ենք դիմում միայն նրա համար, որպեսզի անհնարինը ստանանք։
- Սերն այնպիսի հիվանդություն է, որ չի խնայում ո՛չ իմաստուններին, ո՛չ էլ հիմարներին։
- Գեղեցկությունը մեզ հուսահատության է հասցնում։ Այն հավերժություն է, որը մի ակնթարթ է տևում, իսկ մենք կցանկանայինք այն անվերջ դարձնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել