Յուրաքանչյուր երկրում պետական բյուջեն ձևավորվում է հարկերի և տուրքերի հաշվին: Այդ հարցում մեր երկիրն էլ բացառություն չէ, և մեր պետության խոշոր հարկատուների վճարած հարկերի հաշվին է ձևավորվում նաև մեր պետության բյուջեն: Այդտեղից են աշխատավարձ ստանում պետական պաշտոնյանները և բոլոր պետական ծառայողները, խոշոր հարկատուների վճարած գումարների հաշվին է սնուցվում հայկական բանակը, այստեղից է գումար տրամադրվում բոլոր թոշակառուներին և ՏԻՄ-ին հատկացվում դոտացիաներ:
2012թ. առաջին 10 խոշոր հարկ վճարողների ցուցակը: 

1. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ` տարեկան պետական բյուջե է վճարում 31.673.302.600 դրամ, օրական 86.776.171 դրամ կամ 209.099 դոլար:

2. Հայռուսգազարդ` տարեկան պետական բյուջե է վճարում 30.918.098.600 դրամ, օրական 84.707.119 դրամ կամ 204.113 դոլար:

3. Ղ Տելեկոմ` տարեկան 21.672.938.100 դրամ, օրական 59.377.913 դրամ կամ 143.079 դոլար:

4. Ալքես Գրիգ` տարեկան 17. 427.004.200 դրամ, օրական 47.745.217 դրամ կամ 115.049 դոլար:

5. Արմենիա Տելեֆոմ Կոմպանի` տարեկան 11.403.437.700 դրամ, օրական 31.242.295 դրամ կամ 75.283 դոլար:

6. Ֆլեշ` 11.156.591.300 դրամ, օրական 30.566.004 դրամ կամ 73.653 դոլար:

7. Սիթի Պետրոլ Գրուպ` 9.210.737.200 դրամ, օրական 25.234.896 դրամ կամ 60.807 դոլար:

8. Հայաստանի էլեկտրական ցանցեր` 7.962.946.300 դրամ, օրական 21.816.291 դրամ կամ 52.569 դոլար:

9. Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի` տարեկան 7.125.126.500 դրամ, օրական 19.520.894 դրամ կամ 47.038 դոլար:

10. Ավերս` 6.879.199.200 դրամ, օրական 18.847.121 դրամ կամ 45.415 դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել