Սև ծովի հատակին հայտնաբերվել է նավ, որն աշխարհի ամենահին չվնասված նավն է։ Շուրջ 2400 տարի անց այն բավականին լավ է պահպանվել։ Նավն այս ամբողջ ժամանակահատվածում գտնվում էր 2 կմ խորության վրա գտնվող «Նավերի գերեզմանում»։


Հետազոտողները ենթադրում են, որ նավը խորտակվել է փոթորկի պատճառով, իսկ նրա անդամների քանակը 15-25 մարդ է եղել։ Նրանց գտածոն նաև վկայում է այն մասին, որ հին հույները բավականին հեռու են նավարկել։

Այն տեղը, որտեղ հայտնաբերել են նավը, աչքի է ընկնում լույսի և թթվածնի պակասով, ինչի շնորհիվ էլ նավը լավ է պահպանվել։ 2015 թվականից սկսած՝ բրիտանացի հետազոտողներն այս տարածքից հայտնաբերել են 67 հին նավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել