Iravunk.com-ը գրում է․

Երբ երիտասարդը առանց տատանվելու կյանքը նվիրաբերում է հանուն հայրենիքի, օջախի,բնօրրանի, ուրեմն` պարտավոր ենք սերնդեսերունդ նրանց հիշելու, պատվով վերաբերվելու ևմեր խոնարհումը ունենալու այդ անունների առջև:

Դուդուկահար Վաչե Գաբրիելյանը հատուկ նրանց հիշատակի համար գործիքային երաժշտություն է գրել, որի հիման վրա նկարահանվել է «Կորցրած երազանք» տեսահոլովակը: Երաժիշտը այն նվիրել է ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին՝ ի դեմս Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի:

Ի դեպ Հ1-ը առաջինն է մերժել եթեր հեռարձակել տեսահոլովակը, որին հաջորդել են մյուս հեռուստաընկերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել