Armsport.am-ը գրում է.

«Ալ-Սադի» իսպանացի կիսապաշտպան, «Բարսելոնայի» նախկին ավագ Չավին կարծում է, որ իր նախկին թիմի համար հեշտ չի լինի առանց արգենտինացի առաջատար Լիոնել Մեսսիի:

Հիշեցնենք` հարձակվողը ձեռքի կոտրվածք է ստացել և բաց կթողնի մոտ 3 շաբաթ.

«Բարսելոնայի» մրցակիցները մեծ առավելություն կստանան, քանի որ Լեոն ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որի հետ ես խաղացել եմ, միակն է, ով կարող է միայնակ փոխել իրավիճակը խաղադաշտում, ընդ որում խաղի ցանկացած պահի»,- Չավիի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը:

Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում «Բարսելոնան» կմրցի Միլանի «Ինտերի» հետ:

Կիրակի` հոկտեմբերի 28-ին, «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ռեալին» Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել