Tert.am-ը գրում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ չէ սաուդացի լրագրող Ջամալ Խաշկջիի մահվան վերաբերյալ Էր Ռիադի բացատրություններից: Այս մասին, ինչպես գրում է ТАСС-ը, նա հայտնել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես գոհ չեմ նրանից, ինչ լսել եմ», - ասել է նախագահը՝ հավելելով. «Ես խոսել եմ թագաժառանգի հետ (Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդի – Tert.am): Մենք այժմ մարդիկ ունենք Սաուդյան Արաբիայում, Թուրքիայում էլ գտնվոմ են հետախուզության բարձրաստիճան աշխատակիցներ: Տեսնենք, թե ինչ կպարզենք: Վաղը ես շատ բան կիմանամ: Նրանք կվերադառնան կա՛մ այս գիշեր, կա՛մ վաղն առավոտյան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել