Նորմալ չէ՛, երբ ցերեկով քայլում ես քաղաքում, և նստարաններին քնած են անօթևան և քաղցած մարդիկ: Չեմ կարծում, որ համապատասխան մարմինների աչքից վրիպած կլինի, քանի որ մեկ փողոցում չէ՛, որ նկատել եմ: Տեսնես ինչո՞վ են զբաղված այն կառույցները, որոնք պետք է հոգ տանեն անօթևանների մասին, և ի՞նչ խղճով են յուրացնում այդ մարդկանց օգնության համար հատկացված գումարները: Երբ օտարն է մեզ հետ վատ վարվում, ազգով սկսում ենք հարձակվել, իսկ երբ ազգակիցն է նման վերաբերմունք ցուցաբերում…պատասխան կա՞: Ես այլևս չեմ կարողանում հանգիստ խղճով գնումներ կատարել, երբ կողքից բազմաթիվ քաղցած աչքեր են հետևում: Ինչու՞ պետք է քաղաքացին ծայրահեղ ծանր կացության մեջ հայտնվի իր երկրում: Կա՞ նման երկրորդ օրինակը: Մարդկային հատկանիշներից ԱՂՔԱՏ կառավարությունը բոլոր առումներով աղքատացրեց իր ժողովրդին: Այն ժողովրդին, ում ամեն քայլը իր սեփական երկրում պետք է ՎՃԱՐՎԻ, ծիծաղելի «աշխատավարձերի» հետ միասին: Իմ անդրադարձը այս հարցին զգալի լուծումներ չի տա, քանի դեռ այս խնդրի հետ ուղիղ կապ ունեցող կազմակերպությունները չբարեհաճեն զբաղվել իրենց գործով: Իսկ կառավությանը չեմ էլ ուզում անդրադառնալ, այդքան մարդկանց հիասթափեցրած, սնանկացրած և վռնդած «կառավարությանը»…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/meline.yavryan/posts/458257290933348
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել