Դեռ սեպտեմբերին IQOS-ը խաղարկություն էր հայտարարել, որին կարող էին մասնակցել բոլոր գրանցված IQOS օգտատերերը, ովքեր կտեղեկացնեին 18 տարին լրացած, ծխախոտային արտադրանք սպառող ընկերոջը IQOS մեկնարկային հավաքածուի մասին: Խաղարկության արդյունքներն ամփոփվեցին հոկտեմբերի 19-ին՝ փակ միջոցառման ժամանակ, որին ներկա էին ինչպես մասնակիցները, այնպես էլ հրավիրված հյուրերը: Նշենք, որ յուրաքանչյուր մեկ կտրոն ենթադրում էր երկու հաղթող մասնակից՝ գրանցված IQOS օգտատերը և մեկնարկային հավաքածու գնած ընկերը: Երեկոյի ամենաարժեքավոր և սպասված մրցանակը երկու անձի համար նախատեսված ուղևորությունն էր դեպի Մոսկվա՝ IQOS մեգամիջոցառմանը մասնակցելու: Խաղարկվում էին նաև IQOS-ի աքսեսուարներ: BlogNews Life-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագները:
Մոսկվայի մեգամիջոցառման հաղթողը՝ Ռուզաննա Մանուկյանը, համոզված էր, որ հենց իր անունն է հնչելու. «Ես շատ եմ սիրում ակտիվ, ուրախ միջոցառումներ, դրանք իմ կյանքի մի մասն են: Շատ ուրախ եմ այս մրցանակը շահելու համար, պարզապես իրավունք չունեմ ուրախ չլինելու»: