Tert.am-ը գրում է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային:
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նկատել է, որ սա լավ առիթ է՝ քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:
«Ես տեղյակ եմ, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության շրջանակում այս տարիների ընթացքում իրականացվել են բազում ծրագրեր քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: Առանձնակի կարևորում եմ նաև առողջապահական ոլորտում առարկայական համագործակցությունը՝ մասնավորապես պոլիկլինիկաների արդիականացման ուղղությամբ փորձի փոխանակման ծրագրերի իրականացման:

Համոզված եղեք, որ ես ևս պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ բարեկամական ու գործնական այդ կապերի առավել ամրապնդման ու զարգացման գործում»,- նշել է Հայկ Մարությանն ու փոխնահանգապետին խնդրել իր շնորհակալությունը փոխանցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովին՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել