168,am-ը գրում է

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավի Էրնանդեսն իր անհամաձայնությունն է արտահայտել Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի արտահայտության հետ կապված, ով ավելի վաղ կասկած էր հայտնել «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիի լիդերական որակների վերաբերյալ:

«Համաձայն չեմ Մարադոնայի հետ, Մեսսին անհավանական լիդեր է: Հնարավոր է, նա ավելի լուռ է հանդերձարանում, բայց դաշտում նա բացարձակ լիդեր է. նա միշտ ուզում է գնդակը, միշտ առաջարկում է իրեն, նա վառ անհատականություն է և չի թաքնվում մարտահրավերներից:

Ինձ դուր չի գալիս, երբ նախկին ֆուտբոլիստները քննադատում են իրենց գործընկերներին: Ես խոսում եմ ոչ միայն Մարադոնայի մասին: Շատ նախկին ֆուտբոլիստներ, որոնք հիմա աշխատում են հեռուստատեսությունում և մամուլում, շատ ակտիվորեն քննադատում են իրենց գործընկերներին, չնայած եղել են նրանց տեղում և գիտեն բոլոր դժվարությունների մասին»,- Խավիին է մեջբերում AS-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել