Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ կցանկանար՝ լոնդոնյան թիմի առաջատար Էդեն Ազարին տեսնել իր թիմում.

«Ուրախ կլինեի Ազարին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում», բայց չեմ կարծում, թե «Չելսին» նրա տրանսֆերը վաճառի մեզ:

Այնպես որ՝ այս հարցն արդիական չենք կարող համարել: «Չելսիի» ղեկավարությունը խելացի է և հասկանում է ֆուտբոլից: Եթե հայացք գցենք նախորդ մրցաշրջաններին՝ Ազարը լավագույնն է եղել Պրեմիեր լիգայում, իսկ «Չելսին» չեմպիոն է դարձել:

Եթե Ազարը շարունակում է մնալ թոփ ֆուտբոլիստ, կարծում եմ, «Չելսին» էլ կմնա լավագույն թիմերի շարքում: Էդենի նման ֆուտբոլիստը խաղի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերել է «FourFourTwo»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել