Tert.am-ը գրում է

Բաքվում բանտարկված ազգությամբ հայի Մարատ Ուելդանով-Գալուստյանի դատական գործին վերաբերող բոլոր գործընթացներն ավարտվել են: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նրա քույրը՝ Մարիանա Միրզոյանը:
«Հիմա մենք սպասում ենք՝ երբ ադրբեջանական կողմը թույլ կտա, որ նա իր չկատարած հանցանքի պատիժը կրի Ռուսաստանում», - ասաց նա:
Ըստ նրա՝ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի արդարադատության նախարարը փաստաթղթեր է փոխանցել Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, որ եղբորը տեղափոխեն:
«Արդեն մեկ տարի է՝ նրանք մտածում են՝ Մարատին տեղափոխե՞ն, թե՝ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը խելամիտ չի համարում փոխադրել իր եղբորը Ռուսաստան՝ այնտեղ իր պատժի կրումը շարունակելու համար, - «ընդ որում՝ չի ներկայացնում մերժման պաշտոնական հիմնավորումը»:
Մարիանա Միրզոյանը պատմեց, որ Բաքվում Մարատ Ուելդանով-Գալուստյանին թույլ են տալիս ընտանիքի անդամների հետ հեռախոսով խոսել՝ շաբաթվա մեջ երկու անգամ:
«Նա շատ է հոգնել, ցանկանում է Ռուսաստան վերադառնալ, որ տեսնի իր ծնողներին։ Նրա առողջությունը շատ է վնասվել: Ամբողջ սեպտեմբեր ամիսը նա ջերմություն է ունեցել, սկզբից ատամի պատճառով նրա դեմքն է ուռել, ջերմություն է ունեցել: Երկար ժամանակ նա դիմացել է ատամի ցավին, հետո հիվանդացել է, բուժել են բրոնխիտը, և այդ ամբողջն ուղեկցվել է ջերմությամբ, հարբուխով, հազով և ականջների ցավով: Իմ խնդրանքին՝ Մարատին տեղափոխել ստացիոնար բուժման և բուժել նրան բժշկի վերահսկողությամբ, այդպես էլ դրական չպատասխանեցին: Ինձ ասել են, որ եղբորս առողջական վիճակը բավարար է: Նրա մոտ այսօրվա դրությամբ մնացորդային հազ կա», - ասաց նա:

Մբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել