Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հերքել է այն տեղեկատվությունը, թե ինքը կարող է վերադառնալ «Բարսելոնա»:

Բրազիլացի ֆուտբոլիստն Ինստագրամի իր էջում մի քանի թերթի լուսանկար է հրապարակել, որոնք նման շշուկներ են տարաշել, և գրել է՝ «Կեղծ լուրեր»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Նեյմարը «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն է հայտնել, որտեղից 2017 թվականին տեղափոխվել է ՊՍԺ 222 մլն եվրոյի դիմաց՝ դառնալով պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

Նշվում էր, որ «Բարսելոնան» դիտարկում է բրազիլացուն վերադարձնելու տարբերակը և այս պահին քննարկում է հնարավոր տրանսֆերի մանրամասները:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը ֆրանսիական ակումբի կազմում 11 հանդիպման է մասնակցել տարբեր մրցաշարերում և դարձել է 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել