Ֆեյսբուքում ինքնահաստատվող փսիխո-ինտելեկտուալ տիպերց մի քանիսը`

1. Չափավոր ինտելեկտուալներ- խելացի են, կշռադատված, գիտեն, որ իրանք ոչինչ չգիտեն ու գնում են առաջ:
2. Ռադիկալ ինտելեկտուալներ- խելացի են, տաքարյուն, գիտեն, որ իրանք ոչինչ չգիտեն, բայց թքած ունեն դրա վրա ու գնում են առաջ:
3. Փսևդո ինտելեկտուալներ-շատ կարդացած, քիչ հասկացած, չգիտեն, որ իրանք ոչինչ չգիտեն ու թքած ունեն, բայց ինչի վրա` էդ էլ չգիտեն:
4. Օրթոդոքսալ կրիԾԻԿներ- միշտ ամեն ինչ շաատ վատ ա, ու ով որ դրա մասին չգիտի` ինքն էլ ա վատ: Հա, Նիցշեն էլ ղզիկ պիզիտիվիստի մեկն էր:
5. Հանապազօրյա լայքահեններ-կարել իա գրել ամեն ինչ` զուգարանի ունիտազի փչանալուց մինչև հարևանի կնոջ կրծկալի համարը: Կարևորը լայք լինի, զի ի զկզբանե լայքն էր:
6. Լուսավորյալ քյառթեր-փսևդո ինտելեկտուալների ագրեսիվ, բայց զվարճալի տեսակը:
7. Սուպեր համարձակ տղամարդիկ- տառապում են Քաջ Նազարի սինդրոմով, հետազոտությունը շարունակվում է...
8. Անօթևան քոմմենթիչներ կամ commentus parazitus- հանդիպում են ուրիշների ստատուսների տակ, շատ ճկուն են` կարող են համաձայնվել, հակառակվել, գովել, փնովել: Սրանցից ոմանք ունեն քլունգին բնորոշ ուղեղի կառուցվածք:

Շարունակելի...

Հ.Գ. Ստատուսում տեղ գտած բոլոր անունները հորինված են և բոլոր համընկնումները պատահական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել