Aysor.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի կարգավիճակի հարցը կարող է դառնալ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) պայմանների շուրջ Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունների վերջնական ձախողման պատճառը, հայտնել է Brexit-ի գծով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում:
 
Խոսելով բրիտանական կողմի հետ բանակցությունների ընթացքի մասին՝ Բառնիեն ընդգծել է, որ փոխզիջման հասնելու ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկը մնում է Միացյալ Թագավորության և Իռլանդիայի միջև ցամաքային սահմանի հարցը:
 
«Ես ցանկանում եմ հասնել համաձայնության, աշխատում եմ դրա համար, քանի որ դա համապատասխանում է բոլորի շահերին, բայց դեռ շատ լուրջ խնդիր է մնում` երաշխավորել, որ Իռլանդիայում չլինեն սահմաններ, քանի որ դա կղզու խաղաղության ու կայունության պայմաններից մեկն է ողբերգական անցյալից հետո», - հավելել է քաղաքական գործիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել