Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում երեկ հրաձգություն ու պայթյունների շարք իրականացրած Վլադիսլավ Ռոսլյակովի հայրը քննիչներին ցուցմունք է տվել: Այդ մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է հետաքննությանը մոտ աղբյուրը: 

Հայրը խոստովանել է, որ իր համար բարդ է եղել որդու հետ շփվելը: Նա ոչինչ չէր պատմում քոլեջում ուսման մասին: Հայրը պատմել է, որ որդին անգամ ընկերներ չի ունեցել: Անցյալում նա շփվել է մանկության ընկերոջ հետ, որի հետ կապն էլ է կորել:

Նա որդուն բնութագրել է դաստիարակված և ոչ ագրեսիվ, սակայն բավականին ինքնամփոփ երիտասարդ: Նա պատմել է, որ իմացել է համակարգչային խաղերով ու զենքով որդու տարված լինելու մասին: Ի դեպ, լրատվամիջոցները հայտնում են, որ Վլադիսլավը չի ապրել հոր հետ:

Ռոսլյակովի համակուրսեցիները պատմել են, որ նա ուսման ու ուսանողների հետ խնդիր չի ունեցել, շատ հանգիստ տղա է եղել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն ինքնաշեն ռումբ է դրել  կրթական հաստատության ճաշարանում, իսկ հետո կրակ բացել, այնուհետ ինքնասպան եղել քոլեջի գրադարանում: Ողբերգության հետևանքով մահացել է 20 մարդ: Զոհերի թվում եղել են քոլեջի սաներ ու աշխատակիցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել