Հանրային զուգարաններում չորացուցիչների տեղադրումն ի սկզբանե նպատակ ուներ կրճատելու անձեռոցիկի սպառումը, ինչպես նաև ստեղծել առավել սանիտարահիգիենիկ պայմաններ։ Բայց պարզվում է՝ դրանք վնասակար են մարդու համար։

ԱՄՆ-ում գտնվող Կոնեկտիկուտի համալսարանում այս տարվա փետրվարին գիտնականների մի խումբ հետազոտություն էր սկսել անել՝ պարզելու, թե արդյոք այդ չորացուցիչները վնասակար չեն։ Ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ չորացուցիչները ոչ միայն տաք օդ են փչում, այլ նաև մյուս կողմից էլ ներծծող հատկություն ունեն, այսինքն՝ ներքաշում են ձեռքերի վրա եղած բակտերիաներին։

Ավելի պարզ ասած՝ եթե ինչ-որ մեկը հանրային զուգարանում լավ չլվանա իր ձեռքերն ու չորացուցիչով չորացնի ձեռքերը, սարքը կներքաշի նրա ձեռքերի վրա եղած բակտերիաներին և դրանք կփչի հաջորդ անգամ չորացուցիչից օգտվող մարդու ձեռքերի վրա։

Փորձերից մեկի ժամանակ գիտնականները մեկ անոթ դրել էին երբևէ չօգտագործված և մեկ անոթ էլ երկար ժամանակ օգտագործվող չորացուցիչի տակ։ Երկու չորացուցիչներն էլ որոշ ժամանակով գործարկելուց հետո առաջին անոթի մեջ շատ քիչ բակտերիաներ էին հայտնվել, մինչդեռ երկրորդ անոթի մեջ հայտնված բակտերիաների քանակն անսպասելի շատ էր։

Փորձագետներն առավել անհանգստացած են հիվանդանոցներում տեղադրված չորացուցիչների համար, քանի որ գոնե հիվանադնոցում պետք է ծայրահեղ բարձր սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովվեն։

Ի դեպ, աշխարհում արդեն կան հիվանդանոցներ, որոնք այս հետազոտությունից հետո հրաժարվել են չորացուցիչներից՝ դրանք փոխարիներով անձեռոցիկներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել