Armsport.am-ը գրում է.

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին չի ցանկանում փարիզյան ակումբի հետ նոր պայմանագիր կնքել:

«La Gazzetta dello Sport»-ը հաղորդում է, որ 31-ամյա ուրուգվայցին պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխել ակումբը: Կավանին դժգոհ է ՊՍԺ-ի ներկայիս իրավիճակից. մասնավորապես հարձակվողին դուր չի գալիս այն, որ թիմակիցներ Նեյմարն ու Կիլիան Մբապեն խաղադաշտում շատ քիչ են համագործակցում իր հետ:

Կավանիի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2019-2020թթ. մրցաշրջանի ավարտից հետո: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Աթլետիկոն» և «Ռեալը»:

Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Կավանին մասնակցել է 6 հանդիպման, դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել