Կրկին ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվեցին միջազգային մամուլի ներկայացուցիչներ:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն իրենց ավանդական «սև ցուցակը» կրկին համալրում են նոր անդամներով: Այստեղ ընդգրկվում են մարդիկ, ովքեր այլևս երբեք չեն կարող այցելել Ադրբեջան, քանի որ Հայաստանի տարածքով այցելել են Արցախ: Միայն մեկ տարբերակ ունեն ցուցակից դուրս գալու, եթե պաշտոնապես ներողություն խնդրեն Ադրբեջանի Հանրապետությունից իրենց կատարած քայլի համար:

Սրանք իրենց ցուցակով արդեն անտանելի ծիծաղելի իրավիճակում են հայտնվում, քանի որ մարդիկ գալիս են ու հանգիստ իրենց համար այցելում են Արցախ, այնտեղ պտտվում են, ծանոթանում են մարդկանց ու Արցախ աշխարհի հետ: Վերջում էլ պարզվում է, որ հանկարծ հայտնվեցին ինչ-որ «սև ցուցակում»:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատճառաբանել է, որ Հայաստանի պատվիրակությունը , Ֆրանկոֆոնիայի միջազգային մամուլի ասոցիացիայի որոշ անդամներին, ուղեկցել է Արցախ: Այդ պատճառով լրագրողներ Ժան Կուշները, Ֆրանսուա Դոստը և Խադիյա Ռիդուան հայտնվել են աշխարհի ամենասև ու մունդառ ցուցակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել