Շուրջ 5 ամիս սպասել եմ, թե ե՞րբ է վերջապես համայնքի կենտրոնական փողոցների «ասֆալտապատումն» ավարտվելու։

«Փող չկա» մեկնաբանությունը դառնում է ուղղակի ծիծաղելի։

Փող չունեցող համայնքապետարանում 1․500․000 դրամ պարգևավճար են տալիս։ 

Հիմա՝ երկու պահանջ բոլոր պատկան մարմիններին՝ Արթիկի քաղաքապետարանին և Շիրակի մարզպետարանին։

1․ Մեկ շաբաթվա ընթացքում Արթիկի բոլոր կենտրոնական փողոցները վերանորոգվում են։
2․ Արթիկի քաղաքապետարանում աշխատող աշխատակազմի քարտուղար Արտակ Գրիգորյանին կա՛մ վերադարձնում եք նախկին պաշտոնին՝ աուդիտի բաժնի ղեկավար, կա՛մ նոր աուդիտոր եք ընդունում աշխատանքի։

Ուղղակի անթույլատրելի է, որ մեկ անձը կատարում է իրարից տարբեր երկու աշխատանք։

ՀԳ․ Մեկ շաբաթն այն առավելագույնն է, որն ուղղակի տալիս եմ, քանի որ, լինելով Արթիկ քաղաքի բնակիչ, չեմ հանդուրժելու նմանօրինակ պահվածքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել