Հանրապետության տարածքում` hոկտեմբերի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև։
ԱԻն հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ քամին՝ արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում մինչև հոկտեմբերի 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 21-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել