Այն ժողովուրդը, որը կորցնելու ոչինչ չունի, ամենավտանգավոր ու ծայրահեղ քայլերին պատրաստ զանգվածն ա. արմավիրցիները էսօր այդպիսին են, ու մի պարզ ճշմարտություն կա. էդ գյուղացուց էսօր ուզենալու դեպքում էլ չեն կարողանալու հողի հարկ ու վարկի տոկոս վերցնել, որովհետև չունի... Իսկ եթե որևէ մեկը մտածում ա, որ կարան դրա համար գնան ու գյուղացու տունը ձեռքից առնեն, չարաչար սխալվում ա. գյուղացին մինչև վերջին շունչը կռիվ կտա, բայց իրա գույքն ու տունը ոչ մեկին չի տա..
Նենց որ օրեր առաջ ԱԺ-ում Կենտրոնական Բանկի ներկայացուցչի մեծ-մեծ խոսելը մենակ ցույց էր տալիս, որ էդ մարդը խնդրին ուղղակի չի տիրապետում, ինքս քաղաքացի լինելով հանդերձ ամենայն անկեղծությամբ վկայում եմ, որ քաղաքացին երբեք գյուղացու վիճակն ու ղադրը չի իմացել ու չգիտի, ոչ էլ էն ուժը, որ թաքնված ա անճարության վերջին շեմին հասած գյուղացու մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել