Panorama.am-ը գրում է.

«Ասել, որ կնքված հուշագիրը բացարձակապես փոխում է մեր հայացքները, ճիշտ չէ։ Մենք ունենք որոշակի պնդումներ,որոնք  անելու ենք նաև հուշագրից հետո»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Այո, որոշակի առումով հղկում է մտցնում մեր քաղաքական դիրքորոշումների մեջ, քանի որ հուշագիրն ավելի լայնամասշտաբ փաստաթուղթ է։ Հուշագրում կողմերը շրջանցել են մանր-մունր, անձնական, ներկուսակցական ամբիցիաները։ Մենք ունենք գերխնդիր՝ բոլոր ուժերը մեկտեղել Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար։ Իհարկե, որևէ հուշագիր ի զորու չէ հարյուր տոկոսով փարատել այն մտավախությունները, որ ունեն բոլոր քաղաքական ուժերը։ Բայց հուշագիրը գոնե զսպաշապիկ է քաղաքական անհարկի հավակնությունները գործի դնելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ հուշագրի ստորագրմամբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը որևէ մեկին թիկունքից չհարվածեց։

Գևորգ Պետրոսյանը շեշտեց՝ իրենք իրենց գործողություններից հետ չեն կանգնել, պարզապես հուշագրի առկայությունը որոշակի ուղղվածություն է մտցրել իրենց գործողություններում։
Անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին կողմ քվեարկելուն՝ պատգամավորը շեշտեց, որ ինքը կողմ քվեարկելով, ճիշտ է վարվել։ Խնդիրն, ըստ նրա, վերաբերել է բացառապես ԱԺ բնականոն աշխատանքային պրոցեսը չխոչընդոտելուն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել