Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը կանխել է 2017թ. Ֆիլիպիններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպված մահափորձը, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այն ծրագրել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Մահափորձը պետք է իրականացվեր Թրամփի այցի ժամանակ:

Շոկային բացահայտումն արվել է Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության մասին վավերագրական ֆիլմի շրջանակում:

Գործակալները պարզել են, որ ԻՊ ահաբեկիչների շարքը համալրած տղամարդը պատրաստվում է նախագահի վրա հարձակվել մայրաքաղաք Մանիլայում: Հատկանշական է, որ նա ոգեշնչված է եղել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Լի Հարվի Օսվալդի արարքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել