Tert.am-ը գրում է.

«ԲՀԿ» կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանը և Վահան Կարապետյանը դուրս են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լյովա Խաչատրյանը: Նա նշեց, որ շատ հնարավոր է՝ ազնիվ մարդկանց թիմով մասնակցեն խորհրդարանական ընտրություններին: «Ծիծաղելով, ուրախանալով որոշեցի դուրս գալ, որովհետև այլ ռակուրսով եմ նայում այսօրվա երևույթներին»,- ասաց նա:


-Պարո՛ն Խաչատրյան, դո՞ւրս եք եկել ԲՀԿ-ից և ի՞նչ պատճառով։

– Դուրս եմ եկել ու վերջ: Ցանկություն ունեմ առանձին գնալ...

- Հնարավո՞ր է՝ կուսակցություն ստեղծեք։

- Շատ հնարավոր է՝ ազնիվ մարդկանց թիմով մասնակցենք խորհրդարանական ընտրություններին:

- Իսկ ԲՀԿ-ի ներսի մարդկանց ազնիվ չէ՞իք համարում։

- Ես ուզում եմ ամբողջական ազնիվ մարդկանց թիմով մասնակցել:

- ԲՀԿ-ի մեջ ի՞նչն էր խնդիրը:

- ԲՀԿ-ի մասին խոսել չեմ ցանկանում, և սիրուն էլ չի լինի իմ կողմից խոսել մի թիմի մասին, որի կազմում եղել եմ։

- Կուսակցությունում Ձեր դուրս գալու  լուրը ինչպե՞ս է ընդունվել:

- Նորմալ երևի, չգիտեմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել