Հոկտեմբերի 10-դրամաշորթների խումբը Մեծ Բրիտանիայի բնակիչներին սկսել է սպառնալից նամակներ ուղարկել: Դրանցում ասվում էր, որ ցանցահեններն ունեն վեբ տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է, որ օգտատերերը պոռնոկայքեր են այցելում: Զոհից պահանջել են բիթքոիններով վճարել, հաղորդում է BleepingComputer-ը:

Երկու օրում չորս զոհ շանտաժիստներին ավելի քան 2.3 հազար դոլար է փոխանցել: հՀանցագործների մասին դեռ ոչինչ հայտնի չէ իսկ նրանց գործունեությունը դադարեցված չէ:

Եթե նախկինում դրամաշորթները զոհին վախեցնում էին մի քանի վիրուս ուղարկելով, այժմ ասում են, թե կոտրել են էլեկտրոնային փոստը: Օգտատերը սպառնալից նամակը ստանում է իբր սեփական էլեկտորնային հասցեից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել