Մայամիի համալսարանի գիտնականները առաջին անգամ ուսումնասիրել են պոռնոինդուստրիայի ոլորտում աշխատողների սեռական բնույթի խնդիրների մասին՝ գրում է Daily Mail-ը։

Գիտնականները պարզել են, որ պոռնոգրաֆիան բացասաբար է ազդում ոչ միայն սպառողների, այլև այնտեղ նկարահանվողների սեռական կյանքի վրա:

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երրորդ պոռնոդերասան տառապում է էրեկցիայի խանգարումով: Աշխատանքի ընթացքում նրանց 69 տոկոսը հատուկ դեղեր է օգտագործում, իսկ 58 տոկոսը խոստովանել է, որ դեղեր է օգտագործում նաև անձնական կյանքում: Հետազոտողներին զարմացրել է այն, որ երիտասարդ դերասաններն են հիմնականում օգտագործում դեղամիջոցներ, դրանք սպառողների 84 տոկոսը 20-29 տարեկան տղամարդիկ են:

Կանանց շրջանում հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական խանգարումով տառապում է պոռնոինդուստրիայում երկար ժամանակ աշխատող յուրաքանչյուր չորրորդ դերասանուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել