Ադրբեջանական մամուլը փորձել է վերլուծել նախագահ Իլհամ Ալիևի՝ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ցուցաբերած պահվածքը։

Նրանք նշում են, որ Փաշինյանի հետ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նախագահը բավականին լարված էր։ Քայլելու ժամանակ զրույցն առաջինը սկսում է վարչապետ Փաշինյանը, իսկ Ալիևը կաշկանդված է։ Ըստ վերլուծաբանների՝ նա խուսափում է զրույցի բռնվել Հայաստանի վարչապետի հետ մեծ լսարանի առջև, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի ազատ է զգում։

Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ հյուրը Պուտինն էր, վերջինս իրեն ավելի տան տիրոջ պես էր պահում Ալիևի հետ սեղան նստելիս։ Ադրբեջանի նախագահն իր հարկի տակ ավելի խեղճացած էր, ձեռքերը սեղանի տակ էին, նստած դիրքում՝ ուսերը կախ, փոխարենը Պուտինի ձեռքերը սեղանի վրա էին, մեջքն՝ ավելի ուղիղ։ Վերլուծաբանների կարծիքով՝ Ալիևի նստած դիրքն ավելի նման էր քննիչի կամ դասախոսի մոտ եկած մարդու նստած դիրքին։

Դրա փոխարեն նրանք ուսումնասիրել են նաև Փաշինյանի և Պուտինի հանդիպման կադրերը, որից երևում է, որ վարչապետ Փաշինյանն ավելի ազատ է, շատ դեպքերում ձեռքը դնում է աթոռին, հենվում և ավելի ազատ նստում Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել