Armenpress.am-ը գրում է.

Եթե ընտանիքում շատ երեխաներ կան, քաղցկեղով հիվանդանալու վտանգն ավելի փոքր Է: Այս եզրակացությանն են հանգել Ցյուրիխի համալսարանի գիտնականները եւ նրանց ավստրալացի գործընկերներն Ադելաիդայի համալսարանի Բժշկական դպրոցից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուսումնասիրելով 178 երկրների վիճակագրական տվյալներ՝ նրանք ուշադրություն են դարձրել ընտանիքի չափի եւ ուռուցքաբանական հիվանդությունների միջեւ կապի վրա. պարզվել Է, որ հիվանդանալու հավանականությունն այնքան մեծ Է, որքան փոքր Է ընտանիքը: «Եվ այդ կապը պայմանավորված չԷ եկամուտներով, ուրբանիզացիայի մակարդակով (այդ թվում, թե որտեղ Է ապրում ընտանիքը) եւ տարիքով»,- հայտարարել Է գիտական աշխատության առաջատար հեղինակ, Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Մասիեժ Հենենբերգը: Դեռ ավելին, հիվանդանալու վտանգը մեծ ընտանիքում սովորականից փոքր Է եղել ոչ միայն ծնողների ու երեխաների, այլեւ նրանց հետ ապրող այլ հարազատների մոտ:

«Որքան մեծ Է ընտանիքն, այնքան մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում որոշակի տիպերի քաղցկեղով, ներառյալ ուղեղի, միզապարկի, թոքերի, ստամոքսի, կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղը, ինչպես նաեւ մելանոման»,- նշում Է համալսարանն իր կայքում:

Գիտնականները գտել են դրա բացատարությունը: Նրանց խոսքով՝ ընտանեկան կյանքը թեպետեւ որոշ դեպքերում սթրես Է առաջացնում, այնուամենայնիվ, «ստեղծում Է հատուկ հուզական միջավայր, որը դրականորեն Է ազդում ցանկացած հիվանդության դիմադրելու վրա. եւ դա ընտանիքի անդամներին պաշտպանում Է նաեւ քաղցկեղի զարգացումից»: Շվեյցարացի եւ ավստրալացի գիտնականների այս հետազոտությունը ցույց Է տալիս, որ «ընտանիքի անդամների կողմից միմյանց աջակցելն ընտանեկան կյանքի առողջ ապրելակերպի պահպանման գործում կարող Է ապահովել նաեւ պաշտպանություն քաղցկեղի դեմ»,- արձանագրում Է Ցյուրիխի համալսարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել