1, Առաջացումը։ Զարմանալի կթվա, բայց պանիրն առաջին անգամ պատրաստել են դեռևս 7 հազ․ տարի առաջ։ Շատ ուսումնասիրողների կարծիքով պանիրը առաջին անգամ հայտնվել է Մերձավոր Արևեկքում։ Քոչվորները կաթը արևի տակ չորացնում էին,, որպեսզի այն ավելի երկար դիմանա և այսպես առաջացավ պանիրը։

2,Բորբոսի առկայություն։ Այս պանրի տեսակը համարվում է բավականին անսովոր։ Հետաքրքիր է, որ այն հայտնաբերել են լրիվ պատահական։ Այս պանրի հայրենիքը համարվում է Ֆրանսիական Ռոքվոր քաղաքը։ Որոշ աղբյուրներում նշվու է, որ այս պանիրը առաջին անգամ պատրաստել է մի հասարակ հովիվ։ Նա այնքան է զբաղված լինում, որ մոռանում է իր թողած պանրի կտորի մասին։ Մի քանի շաբաթ անց վերադառնալով նա գտնում է իր պանիրը, բայց արդեն բորբոսնած։

3,Կոլեկցիոներներ։ Մեր ժամանակներում ինչեր ասես, որ չեն հավաքում մարդիկ։ Կան նաև այնպիսիններ, ովքեր հավաքում են պանրի պիտակներ։ Նրանք անվանվում եմ տիրոսեմիֆիլիստներ։

4,Պանրի վրայի անցքեր։ Պանրի շատ սիրահարներ հավանաբար տեսել են պանրի վրայի անցքերը, բայց չեն իմացել թե ինչի համար են դրանք։ Պատճառը շատ հասարակ է, նրանք իրենց առաջացման համար պարտական են բակտերիաների շարժմանը՝ խմորման ժամանակ։

5,Պանրի պաշտամունք։ Ֆրանսիայում շատ արարողություններ տեղի չեն ունենա, եթե սեղանից բացակայի պանրի  նախատեսված տեսակը։ Այս կապակցությամբ Շարլ դը Գոլը կատակում էր «Շատ դժվար է ղեկավարել մի երկիր, որտեղ 246 տեսակի պանիր կա»։

6,Պանրային մրցույթ։ Ամեն տարի Գլոստերի արվարձանում տեղի բնակիչները ոչ միայն կարող են ականատես լինել այսպիսի մրցույթի, այլ նաև մասնակցել։ Մրցույթի պայմանները շատ պարզ են, պանիրը գլորում են սարից, իսկ մասնակիցները պիտի վազեն  և այն բարձրացնեն գետնից։ Ով առաջինը կատարում է պայմաները, նա էլ հաղթում է։

7,Հատուկ նվեր։ Թագուհի Վիկտորիայի ամուսնության օրը նրան է նվիրվել Չեդեր տեսակի պանիր, որի քաշը կես տոննայի էր հասնում։.

8,Մեկ շիշ գինին, ոչպես արտադրանքը պահպանելու միջոց։ Պանրի պահպանման լավագույն տարբերակներից մեկը հետևյալն է, վերձնում եք մեկ շիշ գինին և զգուշորեն այն տեղադրում եք պանրի կենտրոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել