Հիշում եմ՝ 2013թ.-ին, երբ միասին պայքարում էինք տրանսպորտի թանկացման դեմ, առաջին անգամ ես զգացի, որ միասնական ենք, ի շնորհիվ նաև այս նոր երիտասարդ սերնդի, ով անվախ համառորեն մինչև վերջ պայքարեց մեզ հետ: Հիշում եմ՝ ինչքա՜ն վստահություն ու կազմակերպվածություն կար մեր մեջ, բոլորս զինված՝ միմյանցից անկախ նստում էինք ավտոբուս ու իրար "աչքով-մունքով" մեր ունեցած մկրատ-սկոչ-պոստեր-ները փոխանակում: ու հենց էդ ժամանակ Հայկոն Hayk Marutyanլիքը բան արեց՝ իր մեքենայով շատ մարդկանց դեպի օպերա իջացրեց և՝ հակառակը, գիշեր-ցերեկ պայքարեց..
.. այսօր, տրանսպորտի թանկացման թեման է ֆբ-ով պտտվում, չեմ ուզում հավատալ, որ Հայկոն կհակասի իրեն, իր պայքարին ու այս անգամ, արդեն որպես քաղաքական ուժ, ամեն գնով չի պայքարի տրանսպորտի թանկացման դեմ!: ու ինչ վերաբերվում է "շքեղ սպասարկում- թանկ գին"-ին և եվրոպայի հետ զուգահեռներ անցկացնելուն: Նախևառաջ պիտի ժողովրդի գրպանի բյուջեն ավելացնեն, նոր հետո մտածեն տրանսպորտը թանկացնել: եվրոպայում երթևեկությունը թանկ է, բայց էնտեղ ամենաԴիշովի կեսդրույք աշխատավարձը 550 եվրո է, պլյուս տվյալ անձը պետությունից ստանում է սննդի, հագուստի.. և այլն օգնության հնարավորություն և ի զորու է ամսական 50 եվրո կամ օրական 2.50 մաքսիմում մուծել երթևեկության համար կամ էլ լավագույն դեպքում կա հեծանիվային մշակույթը: իսկ Հայաստանում ամենացածր աՂքատավարձը ասենք թատրոնի դերասանը ստանում է 30-40 000 դրամ (լավ դեպքում) և օրը 200 դրամ արդեն թանկ է նրա համար, էլ չհաշված լիքը մարդիկ, ովքեր այսօր չունեն աշխատանք, նշանակում է պիտի փակվեն տան մեջ ու ոչ մի տեղ չգնան.. էդ մասին է առաջինը պետք մտածել. ինտերիեր հետո էքստերիեր.. թե չէ դատարկ գրպանին ու ստամոքսին սիրուն քաղաքով չես զարմացնի ու ոգևորի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել