Որ փոքր էինք, ասում էին՝ դանակից զգույշ, դանակի մեջ արյուն կա, մենք էլ չէինք հասկանում՝ որտեղ է թաքնված այդ արյունը: Զարմանում էինք՝ այդ երկաթյա շեղբի մեջ որտե՞ղ կարող է արյունը թաքնված լինել: Մեծացանք, նոր հասկացանք…Դանակը չար չէ, եթե նպատակդ արդար է: Եթե դանակով հաց ես կիսում ընկերոջդ հետ, դանակը բարի է, բայց եթե մեջդ չարն ու անհանդուրժողականությունն է բուն դնում, այդ դանակն ուզում է պայթել, ուզում է դուրս մղել իր մեջի արյունը…..որն անգամ իրենը չէ, այլ դիմացինի արյունն է:
Զուր չէ, որ չար ու նախանձ խոսքն էլ դանակի նման ծակում է սիրտը: Այդ նախանձը… Նախանձի մեջ այնքան չարություն կա, որ ոչ միայն ուրիշին է վնաս կամենում, այլև ինքն իրեն: Պատրաստ է կորցնել ամենամեծ պատառը, միայն թե ուրիշին մի ասեղի չափ էլ չհասնի:
Որտե՞ղ սխալվեցինք: Դժվարանում եմ պատասխանել: Բայց դարերի խորքից հենց մեր մեջի չարն ու նախանձն է խանգարել մեզ ապրել ազատ ու հանգիստ: Չկարողացանք գնահատել իրական արժեքները Նժդեհից սկսած ու դեռ շատ ավելի առաջ: Գարեգին Նժդեհի անկեղծ նամակը հիշեցի. «Ժողովո՛ւրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել… Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդԻնչո՞ւ դառանք ապերախտ ու անշնորհակալ: Լավություն արա, գցի ջուրը՝ կասեք շատերդ... Այո, թող հագիդ շապիկը չիմանա, բայց գոնե դու իմացիր հոգուդ խորքում, որ երկրորդ անգամ էլ արժանանաս դիմացինի անկեղծ նվիրվածության::
Ինչո՞ւ դառանք ապերախտ ու անշնորհակալ: Լավություն արա, գցի ջուրը՝ կասեք շատերդ... Այո, թող հագիդ շապիկը չիմանա, բայց գոնե դու իմացիր հոգուդ խորքում, որ երկրորդ անգամ էլ արժանանաս դիմացինի անկեղծ նվիրվածությանը:
Մեր անկախ Հայրենիքը, այսօրվա մեր ծիծաղը ու հանգիստ քունը մեր վստակել ենք արյան գնով, հազարավոր անմեղ նվիրյալների կյանքի ու մահվան գնով: Ի՜նչ հպարտությամբ են մեր ազատամարտիկները գնացել մարտի` մահվանից առաջ հիշելով իրենց առաքինի արարքը, այն ջանքերը, որ ներ են դրել հանուն մեզ, լցվել են հպարտությամբ և ուրախությամբ:
Իսկ ինչպե՞ս երախտահատույց եղանք...
Հայրենիքի համար կյանքը չխնայողի սիրտը հեշտ է շահել, անգամ մեկ բարի խոսքով, մեկ ջերմ հայացքով: Բայց գրեթե ամենուր հանդիպում ենք նույն խոսքերի` պարտավոր էիք, ժամանակներն էին պահանջում, մի շահարկեք……. Չենք շահարկում, խորհուրդ են տալիս, մի փոքր շնորհակալ եղեք ձեր իսկ հոգու խորքում, հակառակ դեպքում գնալով կկորցնենք: Կկորցնեք ամենից առաջ մեր մեջի մարդուն: Հետո արդեն ոչինչ էլ արժեք չի ունենա…..
Ասածս ինչ է, զգույշ եղեք խոսքերի մեջ, դրանք դանակի պես խոցում են սիրտը, իսկ դանակի մեջ արյուն կա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել