Volkswagen Beetle-ը մշակվել է Ադոլֆ Հիտլերի խնդրանքով՝ որպես «էժանագին ավտոմեքենա, որը կարող են իրենց թույլ տալ գերմանացի զանգվածները»: VW Beetle-ն գոյություն ունի 1938-ից, բայց 2019-ին կավարտի իր պատմությունը:

Այս VW Beetle-ն արտադրվել է 1964 թվականին և այժմ գտնվում է Պորտլենդում (Օրեգեն նահանգ): Նա նման է մյուս բոլոր Beetle-ներին, սակայն ինչպես վստահեցնում է վաճառողը՝ այն ունի «բացառիկ պատմություն», ինչը նրան հավանաբար կդարձնի ամենացանկալին:

Ավտոմեքենան գնել է Ռուդի Զվարիչը և տեղափոխել է պահպանման վայր, իսկ երկու տարի անց այն տեղափոխել են նոր օբյեկտ, որտեղ այն մնացել է 1966-ից մինչև 2016-ը՝ առանց օգտագործման, 35 կմ վազքով:

Քանի որ ավտոմեքենան գրեթե երբեք չի տեսել արևի լույս, նրա ներկը, ինչպես ասում են, գերազանց վիճակում է՝ չնայած նրան ծածկող փոշու հաստ շերտին: Ապակու օրիգինալ մաքրիչները, հայելին և կափարիչը երբեք չեն փոխվել և ունեն գործարանային տեսք: Կարմիր նստատեղերով ինտերյերին ևս չեն դիպել:

Երբ 2014-ին Զվարիչը մահացել է, ավտոմեքենան կտակել է իր զարմիկին, որը և այն վաճառում է 1 մլն դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել