Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ համաշխարհային տնտեսությունը և ֆինանսական համակարգը տնօրինում են մի քանի հարուստ ընտանիքներ։ Այսպիսի ընտանիքների ամեն հաջորդ սերունդ ավելացնում է իր ունեցվածքը, որի հետ նաև ավելանում է նրանց ազդեցությունը երկրների վրա։

 

Ուոլտոնների ընտանքի – կարողությունը $100 մլրդ

Ստեֆան,Ջիմ, Էլիս և Քրիստի Ուոլտոնները ղեկավարում են աշխարհի ամենամեծ սուպերմարկետների ցանցը։, որի շրջանառությունը կազմում է տարեկան $400 մլրդ։ Սեմ Ուոլտոնը ցանցի հիմնադիրն է։ Շատերը կարծում են, որ նրա ղեկավարման տաղանդը դրսևորվել է ամերիկյան մեծ դեպրեսիայի տարիներին, քանի որ այդ ժամանկ  նա ստիպված էր ապրելու միջողցներ հայթհայթել։ Նա իր առաջին միլիարդը վաստակել է 34 տարեկանում։

 
Օպպենգեյմերների ընտանիք - կարողությունը $200 մլրդ

Այս ընտանիքը ղեկավարում է ադամանդի համաշխարհային պաշարների զգալի մասը։1920 թ-ին էռնեստ Օպպենգեյմերները դարձավ De Beers կազմակերպության ղեկավար։ Սակայն սա նրա համար քիչ էր և նա որոշեց նվաճել ադամանդի և թանկարժեք մետաղի շուկան։ Այսպիսով առաջանում է «Սինդիկատ» անվանումով հայտնի կազմակերպությունը, որը իրեն է ենթարկեցնում ադամանդի շուկայի 90%-ը։

Հիմա այս ընտանիքը զբաղվում է նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաներով։ Նրանց է պատկանում Յանդեքս կազմակերպության 10%-ը։

 

Ռոկֆելերների ընտանիք- կարողությունը $1 տրիլիոն

Այս ազգանունը բոլորն են լսել և այն ասոցացվում է անսահման հարստության հետ։ Ընտանիքի պատմությունը սկսվել է 19-րդ դարում՝ Ջոն Ռոկֆելերի ծնունդով։ 16տարեկանում նա ընդունվում է աշխատանքի մի հաշվապահական կազմակերպությունում և շատ արագ բիզնես վարելու ունակություններ է ձեռք բերում։ Այդ իսկ պատժառով երբ որ իր քաղաքում նավթ են հայտնաբերում Ջոնը իր ողջ խնայողությունները ներդնում է այդ գործի մեջ։ Արդեն 1879 թվականին Ռոկֆելերի կազմակերպությունը ղեկավարում էր ԱՄՆ-ի նավթի 90%-ը։ Ռոկֆելերի սերունդները ոչ միայն կարողացան պահպանել նրա կարողությունը, այլև ավելացնել այն։ Այսօր նրանց է պատկանում 40 ամերիկյան կազմակերպություն տարեկան 1 տրիլիոն եկամուտով։

 

Մորգանների ընտանիք – կարողությունը կարողությունը $1.5 տրիլիոն

Այս ընտանիքը ղեկավարում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 20%-ը։ Նրանք ղեկավարում են հարյուրավոր ամերիկյան կազմակերպություններ, որոնց թվում է «Ջեներալ Մոթորսը», «Ջեներակ Էլեկտրկը»։ Այս ընտանիքի հիմնադիրն է Ջոն Մորգանը՝ ամերիկյան բիզնեսմեն, ով Ամերիկայումստեղծեց առաջին ֆինանսական բուրգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել