Ֆրանցիսկոս Պապը հոգևոր սանից զրկել է երկու չիլիացի եպիսկոպոսների, ովքեր սեռական բռնությունների մասնակից են եղել՝ տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանի հայտարարությունը։

Վատիկանը նաեւ հրապարակել է նրանց անունները՝ Լա Սերենա Ֆրանցիսկո քաղաքի արքեպիսկոպոս Ժոզե Խունիուսը եւ Իկիկե քաղաքի արքեպիսկոպոս Մարկո Անտոնիո Օրդենես Ֆերնանդեսը։

Վատիկանի հայտարարության մեջ նշվում է, որ Պապի որոշումը վերջնական է եւ վերանայման ենթակա չէ։ Այս որոշումն ընդունվել է անչափահասների դեմ սեռական բռնության եկեղեցական օրենքի համաձայն։

Սանից զրկումը նշանակում է, որ այսուհետ նրանք հոգեւոր անձինք չեն։ Սա ամենադաժան պատիժն է, որ կարող է եկեղեցին կիրառել հոգեւորականների հանդեպ։

Անցյալ ամիս Պապը սանից զրկել էր չիլիացի 88-ամյա հոգեւորական հայր Ֆերնանդո Կարարդիմուին, ով մեղադրվում է արական սեռի անչափահասների դեմ երկար տարիների սեռական բռնության մեջ։ Այս աղմկահարույց գործի քննությունը մինչ օրս շարունակվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել