Հիշո՞ւմ եք` 2013թ-ին Կարգին Հայկոն ոնց էր պայքարում տրանսպորտի գնի թանկացման դեմ, ու կապ չուներ, որ մասնագետները պնդում էին, որ 100 դրամով հնարավոր չէ արժանապատիվ տրանսպորտ ունենալ:
Էսօր նույն Կարգին Հայկոն քաղաքապետ ա ու անտրամաբանական ա համարում, որ 5 տարում ամեն ինչ թանակցել ա՝ բացի տրանսպորտից․ «Շատ զավեշտալի է, որ 2013 թվականից հետո 5 տարվա ընթացքում ամենի ինչի գինը բարձացել է՝ բացի տրանսպորտի գնից: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք՝ մի թանկացրեք, այս անգամ որ չի թանկանում, օբյեկտիվ չէ»: Չէ, սա Մարգարյան Տարոնը չի ասում, Մարթության Հայկոն ա ասում:
Հիշում եք, չէ՞, Թանդիլյան Մանեն, Արշակյան Հակոբը, Թորոսյան Արսենն ու Փաշինյան Նիկոլն ի՜նչ ոգևորությամբ էին պայքարում պարտադիր կուտակային համակարգի դեմ, ու նաև լավ հիշում եք կառավարություն կազմելուց ինչպիսի՜ հեզությամբ, միաձայն ընդունեցին էդ օրինագիծը:
Ես պնդում եմ, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին ուղղակի ՊԱՐՏԱՎՈՐ ա չմասնակցել, որ ժողովրդին հնարավորություն տա վայելելու Փաշինյանի ու կարգինհայկոների կառավարման ողջ հմայքը: Ուղղակի պարտավոր ա։