Երբեմն հասարակ մարդիկ իրենց համեմատում են աստղերի հետ, և ոչ միշտ է այդ համեմատությունը լինում մարդկանց օգտին: Բարեկազմ կառուցվածք, լավ խնամված մաշկ, կատարյալ դեմք… Բայց այն գեղեցկությունը, որ մենք տեսնում ենք կարմիր գորգի վրա, քրտնաջան աշխատանքի ու հմուտ դիմահարդարման արդյունք է:
Անջելինա Ջոլին վաղուց հանրության առաջ չի հայտնվում առանց դիմահարդարման: Նկարահանվել ֆիլմերում, օգնել մարդկանց, բարեգործություններ անել, լինել վեց երեխայի մայր, համաձայնեք հեշտ չէ: Այսքանից հետո էլ հանրությանը ներկայանալուց առաջ Ջոլին դիմահարդարվում է, դեմքը խնամում բնական գույներով:
Քեմերոն Դիասը երկար ժամանակ է պայքարում է իր մաշկի խնդիրների դեմ: Նրա մաշկը հաճախ է բորբոքվում ու կարմրում: Սակայն դերասանուհուն երբեմն հաջողվում է թաքցնել այդ խնդիրները: Նրա պրոֆեսիոնալ դիմահարդարները դերասանուհու դեմքը դարձնում են անթերի:
Դիտա ֆոն Թիզը շատ քիչ է ցուցադրում իրական դեմքը: Նա դեմքը խնամում է տարբեր դիմակներով: Բայց պարզվում է, որ նա իրականում գեղեցիկ է, ուղղակի մի քիչ գունատ մաշկ ունի ու գունաթափված շրթունքներ:
Հայդի Քլում՝ ևս մեկ հայտնի մայր Անջելինա Ջոլիից հետո, այժմ մոդելն ունի չորս երեխա: Նա հայտնության առջև հաճախ հայտնվում է չհարդարված մազերով ու առանց դիմահարդարման: Նա փողոցում հայտնվում է որպես տան տնտեսուհի, բայց մոդելը քայլել է աշխարհի ամենահայտնի բեմահարթակներով:
Իման` Սոմալիում ծնված ամերիկացի հայտնի մոդելը ծնվել է 1955թ.: Իմանը չի թաքցնում, որ համագործակցում է պլաստիկ վիրաբույժների հետ, արդյունքն էլ գերազանց է ստացվում:
Քեյթ Մոսսը, ով վերջերս ամուսնացել է, նույնիսկ առանց դիմահարդարման վատ տեսք չունի: Երբեմնի սկանդալային մոդելը, ինչպես հայտնի է, չի հրաժարվում տարօրինակ սանրվածքներից, ինչը համաշունչ է նրա դիմահարդարման ոճի հետ:
Դերասանուհի Քրիստեն Ստյուարտն ունի մեկ թերություն, չի սիրում հավաքել մազերը, ինչի հետևանքով էլ նույն տեսքն է ունենում թե խանութում, թե կարմիր գորգի վրա: Սակայն նրա վարսահարդարների աշխատանքի շնորհիվ նրա մազերը ստանում են յուրահատուկ փայլ:
Ռիզ Ուիթերսպուն` ֆոտոխցիկի լույսի տակ նրա մաշկն ու մազերի գույնը զգալիորեն վառ երանգ են ստանում: Միայն երբեմն հով վայրերում նա մատնվում է՝ մազերը չեն փայլում, դեմքն էլ այդքան հարթ չէ:
Մոդել Ռոզի Հանտինգթոն-Ուայտլին փողոցում հայտնվում է մի քիչ գզգզված մազերով, բայց պետք է խոստովանել, որ հմայիչ տեսք ունի նույնիսկ առանց դիմահարդարման:
Ամեն դեպքում փողը կարևոր դեր ունի գեղեցկության հաստատման գործում: Կարևոր է օգտվել մասնագիտացված գեղեցկության սրահներից: Օրինակ՝ Սալմա Հայեկը սիրում է խնամել մաշկը: Նա ոչ միայն դիմակներ է դնում դեմքին, այլն նաև հաճախ այցելում է կոսմետոլոգի մոտ: