Մարալիկի միջադեպում ամենատխուրն ինձ համար ոստիկանության պահվածքն էր։ Նախկինում էլ միանշանակ կային մարդիկ, կամ մարդկանց եղբայր֊զավակներ, ովքեր այս առումով վեր էին օրենքից, սա չի կարելի ժխտել, բայց ոստիկանությունը հատ֊հատ գիտեր իրենց, գիտեր թե ինչպես է պետք հետները վարվել, ում պապային կամ ախպորը զանգել, որ գա կարգավորի իրավիճակը։ Հիմա ի՞նչ ունենք։ Խույորած ոստիկանություն, որը ցանկացած իշխանամետ թափթփուկին վախենում է մատով կպնել՝ գերադասելով մնալ դիտորդի կարգավիճակում։ Ես ինքս նախկինում ունեցել եմ միջադեպեր այս կամ այն պաշտոնյայի բարեկամների հետ, վերջում էդ մարդիկ իրենց անվան շուրջ աղմուկից խուսափելու նպատակով եկել էդ լակոտների ականջը քաշել են։ Իսկ հիմա ստացվում է քո երկրում ինչ֊որ լակոտներ կարան գան ոստիկանության աչքի առաջ քեզ քեզ քաշքշեն ու արդյունքում մի բան էլ քեզ տանեն ոստիկանություն, ինչ ա որ դուխով կեպկա չկա վրադ։ Սա բեսպրեդել ա ու բարդակ։ Չեմ պատկերացնում որ որևէ բանական մարդ կարա էս երևույթին դրական նայի։ Լավ, էսօր հակառակ կարծիք ունեցողին են քաշքշում, վաղը որ սաղ նույն կարծիքի լինեն՝ գալու են մեկ այլ՝ անձնական հարցով քեզ քաշքշեն։ Հրազդանի ապագա քաղաքապետից էլ կարճատես պիտի լինես, որ սա չհասկանաս։ Ծով էլ չունենք, որ անդադար 6 կիլոմետր լողալով փախնես։ Վատ ա էս ամեն ինչը։ Ստեղ սեր չկա։ Պոռնոյա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: