Artsakhpress.am-ը գրում է.
Ըստ աղբյուրի՝ մահանալուց առաջ Հայրապետյանը իրեն թունավորելու մասին տեղեկացրել էր եղբորը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին:
Արդյո ՞ք եղել է նման բան. հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ մահից առաջ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, Լևոն Հայրապետյանը զանգահարել էր և հայտնել իրեն թունավորելու կասկածների մասին:
«Երբ նա զանգահարեց ինձ, հազիվ էր խոսում, ձայնն էլ մի տեսակ էր: Նրան հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շաքարն է իջել: Այնուհետև հարցրի, թե ինչպես է իրեն զգում, նա էլ ասաց, որ կասկածում է, որ իրեն թունավորել են: Ինձ թվաց, թե նա ուղղակի բանտային կյանքից հուսալքված է, փորձեցի անգամ գոտեպնդել»,- նշել է Պարգև Սրբազանը՝ ավելացնելով, որ իրենց խոսակցությունից ժամեր անց հայտնի է դարձել մեծ բարերարի մահվան բոթը:
Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին 68 տարեկան հասակում, Մոսկվայից 750 կմ հեռու գտնվող Մորդովիայի քրեակատարողական հիմնարկում: Այդ կապակցությամբ Sobesednik.ru-ն գրել էր, որ նախօրեին վատացել էր նրա ինքնազգացողությունը, սակայն Հայրապետյանին այդպես էլ չեն տեղափոխել հիվանդանոց։
Նյութի աղբյուր՝ https://artsakhpress.am/arm/news/94564/levon-hayrapetyany-zangaharel-ev-haytnel-e-iren-tunavorelu-kaskatsneri-masin-pargev-srbazan.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել