Հոկտեմբերի 11-ին, ժամը 15:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի նկուղում տեղի է ունեցել փլուզում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները նկուղից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել