Ապրի մեր կառավարությունը,որ մեզ չի թողում մոռանանք մեր համակարգչային խաղերը:Հիշում եք փոքր ժամանակ Մարիո,Կոնտրա էինք խաղում,անընդհատ ամեն հաջորդ լևելում պայմանները բարդացնում էին ծրագրավորողները,որ ավելի հետաքրքիր լիներ,դե շատերը կեսից հիասթափվում դուրս էին գալիս,կամ պարտվում էին,բայց մեծամասնությունս մինչև վերջ գնացել է:Մանկությունից անցանք իրական կյանք,հիմա էլ մեր կառավարությունը ամեն տարի(ամեն level-ում) ավելի ու ավելի է բարդացնում,դժվարացնում մեր կյանքը,ու այսպես ավելի ոգևորված սկսում ենք հաղթահարել,դե շատերն արդեն պարտվեցին,որոշները հոգնեցին,բայց մենք դեռ հաղթահարում ենք դիմադրում և անցում նոր փորձությունների միջով:Հետո էլ դժգոհ եք,չեք հասկանում որ դրանով իրենք ավելի հետաքրքիր են դարձնում մեր կյանքը,այ օրինակ մինչև 8-րդ աշխարհը անցած <<Մարիո>>
խաղացողի համար երբեք հետաքրքիր չի լինի առաջի աշխարհում խաղա,նույնն էլ մեզ համար,պատկերացնում եք ինչքան անհետաքրքիր կլինի էժան գազ,բարձր աշխատավարձ,կաշառակերության բացակայություն,բազում աշխատատեղեր: Բայց հետաքրքիր է որ վերջի leveln էլ անցնենք, ընկնելու ենք ոսկիների աշխա՞րհ:Մի տխրեք շատն արդեն անցել ենք,բան չմնաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել