Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նախօրեին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մխչյանից-Նշավան մտնող ճանապարհին գողացել են իր իրերը և գումար, ինքը կույր է:
Ոստիկանության փոխանցմամբ, Ժամը 19.30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 1982 թ. ծնված Սամվել Հ.-ն նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացի, 1980 թ. ծնված Լալեհ Ա.-ին (կույր) ուղեկցել է Մխչյան գյուղի տարածք, որտեղ նրան հրելով և պայուսակը քաշել վերցնելով՝ պայուսակից հափշտակել է 100 եվրո և 55.000 դրամ ու դիմել փախուստի:
Հափշտակվածը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել