Սա «Երևանի բանալի» հուշաձանն է Հյուսիսային պողոտայում: Այն գտնվում է պողոտայի սկզբնամասում՝ Աբովյան փողոցի կողմից: Շատ լավ է, հրաշալի է, որ կա մեր 2800-ամյա մայրաքաղաքի բանալին խորհրդանշող այսպիսի հուշարձան: Բայց... Նկատած կլինեք հավանաբար, թե ինչպես են այստեղ մշտապես լուսանկարվում Երևան այցելած զբոսաշրջիկները՝ անցորդներին հարցնելով. ի՞նչ հուշարձան է սա, ի՞նչ է գրված բանալու վրա և ի՞նչ զինանշան է պատկերված: Այստեղից մի առաջարկություն. կարծում եմ, նպատակահարմար կլիներ, որ հուշարձանի մոտ տեղադրվի մի ցուցանակ (իհարկե նաև անգլերենով), որտեղ հստակ նշված կլինի, թե ինչ հուշարձան է այն, ինչ զինանշան է և ով է հեղինակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1890669714380885&set=a.500519483395922&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել