Իմ կարոտները ես քեզ չեմ կտակել, բայց նրանք ինքնակամ նվիրվել են քեզ...
Իմ կարոտները ես չեմ վաճառել, բայց դու գնե՜լ ես...
Իմ սերը ես ճզմե՜լ, փոքրացրե՜լ, բայց չեմ թաքցրե՜լ...
Դու՝ քո սերը լրիվ ոչնչացրել ես...
Ես իմ ժպիտները նվիրել եմ քեզ անմնացորդ...
Ես իմ երջանկությունները թաղել եմ, որ քեզ չպատկանեն...
Իմ երջանկությունները վերացրել եմ, բայց գտել ես դու...հարություն տվել...
Իմ երջանկությունները պահե՜լ ամուր... հետո հոգնել ու դեն շպրտել...
Ես հոգիս խեղդել եմ, նվաղել...
Դու՝ գետնին տապալել ու տրորել...
Իմ մեջ դու նորից ծնված...
Իմ մեջ դու դեռ նոր ... նորածին ու անսահման...
Նյութի աղբյուր՝ http://lussblog.blogspot.com/2013/05/blog-post_1172.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել