Կլիմայի փոփոխության գծով ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խումբը (IPCC) զեկույց է հրապարակել, որտեղ նկարագրված են կլիմայի փոփոխության հնարավոր հետևանքները, որոնք սպասում են մոլորակին, եթե ջերմոցային գազերի արտանետումները պահպանվեն ներկա մակարդակով:

Զեկույցը կազմելուն մասնակցել են 40 երկրի գիտնականներ, որոնք կլիմայի փոփոխության վերաբերյալ առնվազն վեց հազար գիտական աշխատություն են ուսումնասիրել: Նշվում է, որ արդեն 2040 -ին Երկրին սպասում են այնպիսի տարերային աղետներ, ինչպես՝ անտառային հրդեհները, երաշտը և կորալային խութերի ոչնչացումը:

Բացի այդ, ջերմաստիճանը միջինում կբարձրանա 1.5 աստիճանով:

Զեկույցի հեղինակների խոսքով՝ կլիմայի փոփոխությունների հետևանքով աշխարհը կարող է կրել 54 տրիլիոն դոլարի վնաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել