Armenpress.am-ը գրում է.

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի» շրջանակներում «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը Երևանում» թեմային նվիրված նամականիշով գեղաթերթիկ մարվեց և դրվեց շրջանառության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարման արարողությունը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 8-ին:

Գեղաթերթիկի մարումն իրականացրին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:

 Նամականիշը ներառում է մի հատված գեղաթերթիկի վրա պատկերված՝  ֆրանսահայ ականավոր նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) «Բեռնամբարձիչ նավեր» (1983թ.) և մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» (1923թ.) կտավներից: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի խորհրդանիշը և «Ապրել միասին» կարգախոսը՝ հայերեն և ֆրանսերեն: 

Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 12.000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայներներն են Վահագն Մկրտչյանը և Աննա Բաղդասարյանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել