Ինչ-որ մեկը կհիշեցնի՞, թե ինչպես եղավ, որ Կարսը հանձնեցինք գործնականում առանց կրակոցի (չհաշված այն մի փամփուշտը, որն այն ժամանակվա ոչմիթիզական հրամանատարը պարպեց ինքն իր գլխին, քանի որ զորքը հրաժարվեց կռվել խաղաղասեր թուրք-բոլշևիկների դեմ)։
Կհիշե՞ք, թե ինչ լոզունգներով էին քարոզում՝ չկռվել, ու որ պատերազմը վատ բան է:
Հա, երբ թուրքերը պատրաստվում էին հարձակվել Սյունիքի վրա, Գորիսում մի «կույր» թուրք աշուղ էր հայտնվել, որը փողոցներում երգեր էր երգում «հայ-թուրքական եղբայրության» մասին։ Չգիտեմ ինչի, բայց պատմությունը կրկնվելու սովորություն ունի… ու «խաղաղասիրական» էս նոպան, որը զուգակցվում է ոչմիթիզականների դեմ բացահայտ ու քողարկված արշավներով, առնվազն կրկնում է նախորդ դարի սցենարը՝ աշխարհաքաղաքացի հեղափոխականների պայքարն ազգայնականության դեմ, մասսայական էյֆորիան, բանականության կորուստը և այլն, և այլն… Հուսամ՝ հարցը հողային կորստին չի հասնի։
Մեզնից խաղաղասեր թող ոչ ոք չլինի։ Բայց երբ ռումբը տանդ գլխին ընկնի կամ հարևանիդ այգում, իսկ թշնամին մի քանի կիլոմետրի վրա ազգակիցներիդ դիակները փռելով դեպի քեզ շարժվի, էդ ժամանակ ո՛չ փամփուշտից հալեցրած զարդերդ քեզ կփրկեն, ո՛չ ունքերից մինչև ոտի ծեր պիրսինգ ու տատու արած տղայանմանները, ոչ էլ նույնիսկ վարսավիրդ…