Armday.am-ը գրում է.
Armday.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով քիչ առաջ ինքնասպանություն է գործել ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը։ Վերջինս ըստ տեղեկությունների կասկածվում է մեկ այլ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ։
Armday.am -ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի վրա կրակել է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը, հանրությանը հայտնի Կարամելի Հարութը։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։Վեճը չի հարթվել։ Նախկին պատգամավորները ռեստորանային համալիրում վիճաբանել են, ինչից հետո տեղի է ունեցել սպանությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։