
Բաղադրիչներ
- Հիմքի համար՝
- շոկոլադ կաթնային - 200 գր
- շոկոլադ սև - 100 գր
- Կարամելի համար՝
- գետնանուշ - 175 գր
- կարագ - 75 գր
- շաքարավազ - 185 գր
- խտացրած կաթ - 150 գր
- ինվերտային օշարակ - 155 մլ
- Նուգայի համար՝
- մեղր - 130 գր
- շաքարավազ - 400 գր
- ձվի սպիտակուց - 2 հատ
- ջուր - 50 մ
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք հիմքը: 22 x 23 տրամագծով ձևամանը յուղաթղթպատում ենք: Շոկոլոդների կեսը հալեցնում ենք կամ գոլորշու վրա, կամ միկրոալիքային վառարանում: Լցնում ենք ձամանի մեջ և տարածում, ինչից հետո էլ տեղափոխում ենք սառցախցիկ, որ շոկոլադը շուտ սառչի:
- Պատրաստում ենք նուգան: Մեղրն ու շաքարավազը լցնում ենք ամանի մեջ, վրան 50 մլ ջուր ենք ավելացնում և մարմանդ կրակին եռացնում՝ հասցնելով 135 աստիճանի: Այս ընթացքում լավ հարում ենք սպիտակուցները, այնուհետև օշարակը կամաց-կամաց՝ անընդհատ խառնելով լցնում ենք սպիտակուցային զանգվածի մեջ:
Նուգան լցնում ենք սառեցրած շոկոլադի վրա և տարածում: 1 ժամով տեղափոխում ենք սառնարան: - Պատրաստում ենք կարամելը: Ինվերտային օշարակը պատրաստում ենք ահա այս եղանակով: Այնուհետև բոլոր բաղադրիչները լցնում ենք ամանի մեջ և մարմանդ կրակին անընդհատ խառնելով հասցնում 120 աստիճանի: Ավելացնում ենք գետնանուշը և կարամելը լցնում նուգայի վրա ու տարածում: Զանգվածը տեղափոխում ենք սառնարան:
- Մնացած շոկոլադը հալեցնում ենք, լցնում կարամելի վրա և Սնիկերսը 1 ժամով տեղափոխում սառնարան:
- Հանում ենք սառնարանից, կտարատում ու մատուցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել