Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան մեկնաբանել է թմրանյութից կախվածություն ունենալու վերաբերյալ շրջանառվող լուրերը՝ գրում է gazeta.ru-ն։

«Արգենտինայում անհավանական թվով կեղծավորներ կան։ Ոմանք քննադատում են ինձ, իսկ հետո ինձ պես թմրանյութ օգտագործում։ Նրանք իրենց սրբի տեղ են դնում, իսկ հետո բարձր որակի թմրանյութեր ընդունում։ Ես դա գիտեմ, որովհետև մեկ անգամ չէ, որ թմրանյութ եմ օգտագործել նրանցից շատերի հետ»,- պատմել է արգենտինացի ֆուտբոլիստը։

Մարադոնայի կարծիքով թմրանյութեր են օգտագործում պետական ծառայողների և կազմակերպությունների տնօրենների երեխաները։

«Ինչ-որ մեկը նույնիսկ արդարացնում էր իր երեխաների թմրամոլությունը նրանով, որ ես նրանց համար սարսափելի օրինակ եմ ծառայում։ Ես խոսում եմ պատգամավորների և խոշոր կազմակերպությունների տնօրենների երեխաների մասին։ Մի բանում վստահ եմ․ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել